Uncategorized

Իմ բլոգի առաջին նյութը

kt-663x400Ես կուզեյի, որ իմ բլոգում լինեն թիթեռներով  նկարներ, հետաքրքիր նյութեր և հուսով եմ, որ ձեզ դուր կգա իմ բլոգը։

Advertisements
2017-2018, ռուսերեն

Իմ բակում

«Երևան 2800» նախագիծ՝ իմ թաղի խնդիրները

09/01/2018lasatryan

  • «Երևան 2800» նախագիծ
    «2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն:
  • Տեսակը՝երկարաժամկետ
  • Մասնակիցներ՝1-ին ջոկատ – 4/1 դասարան և  ծնողներ
  • Նախագծի հեղինակներ՝ Լիանա Ասատրյան, Գայանե Փարվանյան
  • Նպատակը՝ ներկայացնել  Երևան քաղաքի (յուրաքանչյուր սովորող իր թաղի ) խնդիրները,  գտնել և առաջարկել դրանց լուծումները
  • Գործունեության ընթացքը՝ ծնողների օգնությամբ շրջում են թաղով, օգտագործելով տեսախցիկ և ֆոտոապարատ ֆիքսում են առկա խնդիրները և պատումի տեսքով ներկայացնում դրանք, թարգմանում են անգլերեն և ռուսերեն
  • Արդյունքումստանում ենք եռալեզու խնդրագիրք ՚՚Երևան 2800՚՚ նախագծի շրջանակներում

 

                                                          

Ես ապրում եմ Երևանի 15 կվառտալում։

Ինձ դուր չի գալիս ավտոտնակների առատությունը մեր բակում։ Կուզենայի դրանց փոխարեն տեսնել շատ ծառեր ու խաղահրապարակներ։ Տգեղ է, որ պատերին նկարում են։ ՈՒշ ժամերին գոռգոռում են ու հրավառություն են անում։ Մեր բակում կա փոքր ռեստորան, որի պատճառով պատուհան չենք կարողանում պատուհան բացել։

Uncategorized

Տնային

Ես ապրում եմ Երևանի 15 կվառտալում։

Ինձ դուր չի գալիս ավտոտնակների առատությունը մեր բակում։ Կուզենայի դրանց փոխարեն տեսնել շատ ծառեր ու խաղահրապարակներ։ Տգեղ է, որ պատերին նկարում են։ ՈՒշ ժամերին գոռգոռում են ու հրավառություն են անում։ Մեր բակում կա փոքր ռեստորան, որի պատճառով պատուհան չենք կարողանում պատուհան բացել։

Uncategorized

08․ 01․ 2018թ։ Մայրենի լեզու

 Փիրըլ Ս. Բաք | Ս. ԾՆՈՒՆԴԻ ՕՐՎԱ                            ԱՌԱՎՈՏՅԱՆ

 

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:
Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.
– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:
– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:
– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:
Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:
Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժա-մանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:
Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տաս-սենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:
-Հայրի’կ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:
-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:
Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…
Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:
Երևի թէ քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնա-ցած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սանդուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ, դեռ շուտ էր:
Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անակնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:
– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:
Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրփրալից ու բուրումնավետ:
Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:
Վերադառնալով իր սենեակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.
– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:
– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:
Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:
– Ռո’բ…
– Այո, հայրի’կ…
Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.
– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը:
– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:
Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:
– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ոչ ոք նման լավ գործ չէր կատարել…
– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:
Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բերելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.
– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղա’ս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:
Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:
Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի նամակ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:
Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.
«Իմ թանկագին սեր…»:

2017-2018, Մայրենի

Մայրենի լեզու

20․ 12․ 2017թ․

Առ․1

Կրակ դառնալ – բարկանալ, իր տեղը չգտնել

Ճարը կտրված – ստիպված

Վիշապի նման – ամբողջ տեղերը գրավել, իրանով անել

Ապրուստը կտրել – ապրելու միջոցներից զրկել

Լուսեղեն – լուսավոր, հրաշագեղ, լույսի նման

Մտքի ծովն ընկած – մտքերում լինել

Շեն անել – բարելավել, շինացնել, մարդաշատ անել

Հալբաթ – երևի

2017-2018, մաթեմ

Մաթեմատրկա

20․ 12․ 2017թ․

Առ․1

Կարելի է հաշվել 2 հատ։

Առ․2

Կմնա 2 տակառ կաթ։

Առ․3

Երբ քեֆը տա կփչ բայց, ամենա ճիշտը փետրվարին։

Առ․4

Երկուսն ել 2 ժամ։

Առ․5

Նորից 10րոպե։

Առ․6

4 երեխա։

Առ․7

4321։

Առ․8

Առ․9

8 տեղից։

Առ․10

4 ծայր։

Առ․11

Դա չի կարող պատահել։

Առ․12

100 մատ։

Առ․13

8 օր հետո։

Առ․14

9 + 8 + 7 + 6 + 5 + 4 + 3 + 2 + 1։

Առ․15

3 հատ խնձոր։

2017-2018, ռուսերեն

Руский язык

13.12-18.12.

 

Сказка   «Одинокая ёлочка»

 

Прочитаь и выполнить задания

 

На лесной опушке росла ёлочка. Уж так случилось, что рядом с ней ни росло ни одно дерево. Загрустила ёлочка, очень ей хотелось иметь друзей. Она видела, как дружные белочки, запасают орешки на зиму:»Им весело вместе» — думала ёлочка. Иногда к ней прибегали зайчата, чтобы спрятаться под пушистыми веточками от лисицы.
Вот однажды около ёлочки остановился охотник, осмотрел он её со всех сторон и говорит:» Пушистая красавица, как будет здорово привезти сюда детишек в новогоднюю ночь, нарядить ёлочку, поводить возле неё хоровод и загадать около неё желание».
Отдохнув, охотник ушёл и ёлочка снова осталась одна.
Месяцы пролетали друг за другом и вот пришла зима. Все зверушки попрятались по норкам. Шёл снежок и укутывал ёлочку белым пушистым одеялом. Ёлочка вспомнила мысли охотника и тоже подумала:» Раз люди загадывают желание в новогоднюю ночь, значит оно может сбыться?» Ёлочка решила тоже загадать желание.
Настала новогодняя ночь, вдруг, видит ёлочка по тропинке идёт Дед Мороз и прямо к ней. Остановился он и спрашивает ёлочку:» Ёлочка-красавица, заблудился я, ждут меня детишки с подарками, не подскажешь, как выбраться? Я исполню любое твоё желание.»
Ёлочка указала дорогу Деду Морозу и сказала:»Мне не нужен никакой подарок, вот если бы хоть одним глазком взглянуть, как ребятишки поют песни и танцуют. Наверное, весело там, а я совсем одна расту на опушке».
«Спасибо тебе, ёлочка». — сказал Дед Мороз и ушёл по указанному пути, а ёлочка осталась опять одна. Но не прошло и пяти минут, как подъехали к ней расписные сани, а в них Дед Мороз, Снегурочка и детишки. Обрадовалась ёлочка, ведь дети водили возле неё хороводы, пели песни — всё о чём она мечтала.
«Сколько друзей у меня!»-подумала ёлочка, но скоро они уйдут и опять останусь одна.
Но тут, Дед Мороз стукнул посохом и прилетели две птички. Дед Мороз взял их в руку и посадил на веточку ёлки.:» Вот здесь вы совьёте своё гнездо и будете жить и с ёлочкой всегда дружить.»
Не зря говорится, что загадаешь в новогоднюю ночь, непременно сбудется!
Так у ёлочки появились друзья и стой поры она никогда не грустила.

 

  1. Мальчики переводят  и рисуют ту
  2. часть, которая выделена синим цветом
  3. Девочки переводят и рисуют ту часть, которая выделена красным цветом
  4. найдите из текста синонимы (հոմանիշ) к следующим словам:  около, наступила, мечта,  дорожка, посмотрела, благодарю, палкой, обязательно
  5. Около – возле

Наступила – пришла

 Мечта – цель

  Дорожка – путь

 Посмотрела – видела

 Благодарю – спосибо

 Палкой – дубина

 Обязательно – непременно, безусловно

 

Վրա հասավ նոր տարվա գիշերը, հանկարծ, եղևնին տեսավ, որ արահետով ուղիղ իր մոտ է գալիս Ձմեռ Պապին։ Նա կանգ առավ ու հարցրեց․

Գեղեցիկ եղևնի, ես մոլորվել եմ, երեխաները ինձ են սպասում նվերների հետ, ինձ կասես ճանապարհը ինչպե՞ս գտնեմ։ Ես կիրականացնեմ քո ցանկացած երազանք։

Եղևնին նրան ցույց տվեց ճանապարհը և ասաց․

« Ինձ նվեր պետք չէ, միայն ուզում եմ տեսնել, թե ինչպես են երեխաները երգում ու պարում։ Երևի այնտեղ շատ ուրախ է, իսկ ես մենակ եմ այս բացատում»։

«Շնորհակալություն, եղևնի»։ Ասաց Ձմեռ Պապին ու գնաց, իսկ եղևնին նորից մենակ մնաց։

Բայց հինգ րոպե չանցած գեղեցիկ սահնակներով նրան մոտեցան Ձմեռ Պապին, Ձյունանուշն ու երեխաները։ Նրանք սկսեցին եղևնու շուրջ երգել և պարել։

Ախ՞ ինքան ընկերներ ունեմ ես, բայց երբ նրանք գնան ես նորից մենակ կմնամ։

Բայց Ձմեռ Պապին իր գավազանով հարվածեց և հայտնվեցին երկու թռչնակ։ Ձմեռ Պապին դրեց նրանց ճյուղի վրա և ասաց – դուք այդտեղ կապրեք և կընկերանաք եղևնու հետ։

Իզուր չեն ասում, որ Նոր տարվա գիշերվա երազանքը իրականանում է։

Եղևնին ունեցավ ընկերներ և նա այլևս տխուր չէր լինում։

2017-2018, մաթեմ

Մաթեմատիկը

Դեկտեմբերի 15. 2017թԻնքնաստուգում.

Կատարում ենք առաջադրանքները՝

Առաջադրանք 1.Հաշվի՛ր:

621 x 920 =571.320

4590:45 =102

Առաջադրանք 2.Կատարի՛ր գործողությունները:

62 մ 12 սմ — 28 սմ =61մ 84սմ

22 ժ 30 ր + 4 ժ 33 ր = 3ր 27ժ

Առաջադրանք 3.Քո կարծիքով, հե՞շտ կլինի տեղափոխել 10 լիտրանոց դույլը:

10 լիտրանոց 5 դույլերի մեջ կար հավասար քանակությամբ ջուր: երբ
յուրաքանչյուր դույլի մեջ լցրին ևս 2 լ, ապա բոլոր դույլերում միասին եղավ
40 լ ջուր: Որքան ջուր կար դույլերից յուրաքանչյուրում:

Լուծում

1) 40 : 5 = 8 (լ)

2) 8 – 2 = 6 (լ)

Պատ ՝. 6լ։

Առաջադրանք 4.Արժե՞ գնել այդ տոնածառներից:

Անին գնեց 6 փոքրիկ տոնածառներ իր բարեկամներին անակնկալ մատուցելու համար և վճարեց 480 դրամ: Նույն տոնածառներից Լուսինեն գնեց 8 հատ: Որքան վճարեց Լուսինեն:

Լուծում

1) 480 ։ 6 = 80(դրամ) 1 հատ

2) 8 x 80 = 640(դրամ)

Պատ`. 640 դրամ:

Առաջադրանք 5. Տեսնենք ո՞վ կլուծի կեռասի խնդիրը:

6 կգ կեռասն արժե այնքան, որքան 4 կգ ծիրանը: Որքան պետք է վճարել 5 կգ կեռաս գնելու համար, եթե 1 կգ ծիրանն արժե 900 դրամ:

Լուծում

1) 4 x 900 = 3600 (դրամ)

2) 3600 : 6 = 600 (դրամ) 1 հատ

3) 600 x 5 = 3000 (դրամ)

Պատ՝. 3000 դրամ:

Առաջադրանք 6.

453000: (6 x 50)-(200000-36 x 5530) = 590

1) 6 x 50 = 300

2) 453000 : 300 = 1510

3) 36 x 5530 = 199080

4)200000 – 199080 = 920

5) 1510 – 920 = 590