2017-2018, մաթեմ

Մաթեմաթիկա․ 14․ 02․ 2018թ․

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի:

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Բազմանիշ թիվը եռանիշ թվի բաժանելիս կիրառում են բաժանման նույն անկյունաձև եղանակը, որը օգտագործեցինք բազմանիշ թիվը երկնիշ թվի բաժանման ժամանակ:

 Դիտարկենք հետևյալ օրինակները: Օրինակ՝
ա) 7854 քառանիշ թիվը բաժանենք 231 եռանիշ թվի վրա:
8974
 Նկարագրենք կատարված քայլերը:
1. Ձախից սկսած 7854 քառանիշ թվում վերցնում ենք այնքան թվանշան, որ ստացված թիվը լինի 231-ից մեծ: Դա 785-ն է:
 
2.785-ը բաժանում ենք 231-ի և ստանում ենք քանորդի առաջին թվանշանը՝ 3-ը:
 
3.231-ը բազմապատկում ենք 3-ով և արդյունքը՝ 693-ը ձախից գրում 7854-ի տակ:
 
4.7854-ից հանում ենք ստացված արդյունքը` 693-ը և դրան կցագրելով մնացած թվանշանը (մեր օրինակում 4-ը), ստանում ենք 924
 
5.924-ը բաժանում ենք 231-ի և ստանում ենք քանորդի երկրորդ թվանշանը՝ 4-ը:
Պատասխան՝ 7854:231=34
Օրինակ
բ) 6944-ը բաժանենք 124 եռանիշ թվի վրա:
6559
1.7854-ում ձախից վերցնում ենք այնքան թվանշան, որ ստացված թիվը լինի 124-ից մեծ:
Դա 694-ն է:
 
2.694-ը բաժանում ենք 124-ի և ստանում ենք քանորդի առաջին թվանշանը՝ 5-ը:
 
3.124-ը բազմապատկում ենք 5-ով և արդյունքը՝ 620-ը, ձախից գրում 6944-ի տակ:
 
4.6944-ից հանում ենք ստացված արդյունքը` 620-ը, և դրան կցագրելով վերջին թվանշանը` 4-ը, ստանում ենք 744
 
5.744-ը բաժանում ենք 124-ի և ստանում ենք քանորդի երկրորդ թվանշանը՝ 6-ը:
Պատասխան՝ 6944:124=56

Առաջադրանք 1.

Կատարի՛ր սյունակով բաժանումը՝ (սևագրությունը լինի ստուգելու եմ)

2376:216=11
1508:116=13
5550:222=25
16064:502=32
75938:883=86
6244:223=28

14892:204=73

Առաջադրանք 2.

216 կգ խաղողից ստացվում է 2 կգ չամիչ: Որքա՞ն չամիչ կստացվի 2160 կգ խաղողից:
blog_wine_uvas.png
          Լուծում
1) 2160 : 216 = 10
2) 10 x 2 = 20
Պատասխան՝ 20 կգ:

Առաջադրանք 3.

1495 կգ խնձորը տեղավորեցին 115 կգ տարողությամբ արկղերում: Քանի՞ արկղ պահանջվեց:
Apples-in-box.jpg
                  Լուծում
1495 ։ 115 = 13
Պատասխան՝ 13 արկղ:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s